Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց-Կոմիտասի պողոտա խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի:




Լրահոս