Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Համայնքի միջոցներով վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, բնակարանների բանալիներն առաջիկայում կհանձնվեն 4 ընտանիքների: Այս մասին հայտնում է Գորիսի քաղաքապետարանը:

Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Շուռնուխում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է բնակավայր, հետևել շինաշխատանքների ընթացքին: Փոքրիկների համար նաև խաղահրապարակ է կառուցվում: Բնակավայրը նաև մանկական զարգացման կենտրոն կունենա, սենյակի նորոգման աշխատանքներն ավարտվել են, այժմ կահավորման աշխատանքներ են իրականացվում: Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է: Ոչ միայն Շուռնուխում, նաև համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այս պահին բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը:




Լրահոս