ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանաչ լույս՝ բարեխիղճ վարորդների համար. բալոնների վկայագրման մասով ի՞նչ զիջումներ կանի պետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոմեքենաների գազաբալոնների վկայագիր չունեցող վարորդները երկու օրից գազ լիցքավորելիս խոչընդոտների կհանդիպեն: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության նոր որոշումը, այն է՝ տրասպորտային միջոցներն առանց վկայագրման օգոստոսի մեկից գազալցակայաններում չեն սպասարկվելու, նախարար Գնել Սանոսյանի հավաստիացմամբ՝ չի փոփոխվելու, ժամկետներ չեն հետաձգվելու:

Գազաբալոնների վկայագրման գործընթացի վերաբերյալ վարորդների կարծիքը միանշանակ չէ. մի մասը դա հավելյալ գլխացավանք, մյուս մասն անհրաժեշտ միջոցառում է համարում: Մարդկանց հիմնական դժգոհությունը հերթերին է վերաբերում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գազաբալոնների վկայագրման համար հայտարարված ժամկետը՝ օգոստոսի մեկը, թեև չի հետաձգվի, բայց բարեխիղճ ու պատրաստակամ վարորդների համար պետությունը զիջումների կգնա:

Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում թողարկվելիք էլեկտրոնային շտեմարանը կանաչ լույս կվառի բոլոր այն վարորդների համար, որոնք ցանկանում են գազաբալոնի վկայագիր ստանալ, սակայն բալոնը փորձաքննության ենթարկելու համար ստիպված են երկու, երբեմն երեք ամիս սպասել:

Գազաբալոնների վկայագրման ճնշակայաններն օրերս շահագործվելիք էլեկտրոնային հարթակում կգրանցեն մեքենայի տվյալները, դրանք տեսանելի կլինեն նաև գազալցակայանների համար, ինչն էլ գազ լիցքավորողների համար հիմք կլինի սպասարկելու դեռևս վկայագիր չունեցող, բայց հերթագրված ավտոմեքենան:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս