ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «2022 թ. ներդրումային միջավայրը» անվամբ զեկույցը: Զեկույցում նշվում է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում առաջընթաց է գրանցել:
Ավելին, նշվում է, թե Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունի, որոնք ընձեռում է ներդրողներին, պետական քաղաքականությունն ուղղված է ներդրումների ներգրավմանը, սակայն ներդրումային միջավայրը զուրկ չէ մարտահրավերներից։ «Խոչընդոտների շարքին են դասվում Հայաստանի շուկայի փոքր չափը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները, կոռուպցիայի ժառանգությունը: Միևնույն ժամանակ ցածր է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը», ասված է զեկույցում:
Այնուհետև նշվում է, որ ՀՆԱ-ի աճը 2021 թվականին հասել էր 5% և ակնկալվում էր, որ 2022 թվականին կշարունակի աճել առնվազն 5%-ով: Սակայն պատերազմի և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումն այժմ 1%-ից մի փոքր ավելի է։
Այնուհետև զեկույցում խոսք է գնում նաեւ մտահոգությունների մասին: Մասնավորապես, մի շարք ներդրողներ մտահոգություն են հայտնել մասնավոր հատվածի և կառավարության միջև երկխոսության որակի վերաբերյալ, քանի որ կան դեպքեր, երբ պետական պաշտոնյաները չեն կարողանում արագ լուծել իրենց խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.