Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Մոնրեալի Արարատ հայկական ամառային ճամբար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտգործնախարարն այդ մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով:

Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ նրանց հետ «մի փոքր զվարճանալու» հնարավորության համար:




Լրահոս