26-ամյա երիտասադը հրել է 77-ամյա բնակչին և պոկել ոսկյա շղթան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օրեր առաջ ոմն Նարեկ մտել է Սևան քաղաքի 77-ամյա բնակչի տուն և նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան: Քաղաքացին հայտնել էր նաև, որ տուժողը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է որդու համար:

Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոմն Նարեկ, ով մոտ մեկ տարի առաջ իրենից գնել էր բջջային հեռախոս, ներկայանալով որպես Կարեն, թակել է իր բնակարանի դուռը, ապա ներս մտնելով՝ իրեն հրել գցել է բազմոցին և քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու հեռացել:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 29-ին Սևան քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը Նաիրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:




Լրահոս