Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց Համաշխարհային օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Անդորրայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Սամվել Տեր-Սահակյանը և Գաբրիել Սարգսյանը:
Մեկնարկում տղամարդկանց թիմը 4:0 հաշվով գերազանցել էր Մադագասկարին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: