Հուլիսի 30-ին, ժամը 01.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Ալի Մ.-ն, որը 2020 թ. մարտի 3-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Ընտանեկան բռնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: