Խնձորեսկում գործող պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):

ՍԱՏՄ-ից ն հայտնում են, որ որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:

Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:




Լրահոս