Վրաստանում աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ Վրաստան (Թբիլիսի) է գործուղվել պատվիրակություն ՀՀ-ից։ Այցի ծախսերը կատարվել են 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում երեք հոգի են եղել՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավարի օգնական Հ․ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Ն․Խաչատրյանը։ Նկատենք սակայն, որ մինչեւ այժմ այս գործուղման մասին որևէ տեղեկություն առկա չէ։
Ն․Հ․