2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 412 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 83 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 46,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 19,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախ¬տումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 25 նյութեր:
Դրանցից
– 3-ով նյութերը քննարկման փուլում են,
– 6-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (3-ը՝ հանցակազմի բացակա¬յութ¬¬յան, 2-ը՝ վաղեմության ժամկետներն անցնելու, 1-ը՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան հիմքերով),
– 16-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից
• 10-ը գտնվում են նախաքննության փուլում,
• 3-ը կարճվել են (հանցակազմի բացակայության հիմքով),
• 1-ը կասեցվել է,
• 2-ն ուղարկվել են դատարան. դատաքննության փուլում են։
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 18 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 17 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 18 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 15-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: