Հինգ տարի է՝ այս դեպքը կատարվել է, մենք պահանջում ենք արդարադատություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շամիրամ գյուղում կատարված սպանդի ընթացքում վիրավորված քաղաքացին։
«Ես դեպքին ականատես եմ եղել: Դեպքը տեղի է ունեցել այս սրահում: 300 հոգի մարդ է նստած եղել այստեղ: Մտել է ու զենքով կրակել բոլորին: Առանց պատճառի կրակում էր, այդ մարդը կարող էր 100 հոգու էլ սպանել: Կրակողը հեռու բարեկամ էր: Իմ թոքն է վիրավորվել։ Սպանվածներից Աբասը քեռիիս տղան է, իսկ Զորիկը հորեղբայրս: Մռազ Օզմալյանը հարազատ հորեղբայրս է: Իրենք մեր բարեկամների հետ փողային հարցեր են ունեցել: Տոկոսով փող են միմյանց տվել, ամբողջ խոսակցությունը իրենց մեջ է եղել: Ոչինչից տեղյակ չենք եղել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ սպանվածների հարազատների պահանջը մեկն է՝ արդարադատություն։