«Վերքս չի լավանում, ավելի է խորանում, բուժել չի լինում։ Մեր պահանջն է, որ մեղավորին դատեն, բայց չեն դատում։ Ինչո՞ւ չեն դատում, հինգ տարի է անցել։ Մի սոված կին հարեւանից հինգ հազար դրամ էր գողացել, չորս տարով ազատազրկեցին։ Ինքը մարդկանց է սպանել, չեն դատում։ Օրենքը սառել է։ Հինգ տարի է ես տառապում եմ, կինս դարձել է կես մարդ։ Ես ուզում եմ իմ աչքով տեսնել, որ դատեցին։ Ո՞վ իր թիկունքին կանգնած՝ չգիտենք։ Ինչո՞ւ չեն դատում՝ չգիտենք։ Հինգ տղաներիցս փոքն էր, անմեղ տեղը սպանեց որդուս։ 82 տարեկան եղբորս էլ սպանեց»,- մեզ հետ զրույցում նշում է Շամիրամ գյուղում հինգ տարի առաջ կատարված սպանդի ժամանակ զոհվածի հայր Ալի Ուզմանյանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: