Արցախում խաղարար առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախի Հանրապետության տարածք: Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նա Արցախ էր մեկնում՝ մասնակցելու թոռնիկի մկրտության արարողությանը:
«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»,- իր տարածած հաղորդագրության մեջ ասել է Հովհաննիսյանը:
«Հարցը ռուսական զորքերի տիրույթում է, նրանցից ճշտեք»,- լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան ասել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից:
«Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնակատար Անդրանիկ Գրիգորյանի համոզմամբ՝ Հովհաննսիյանի մուտքն Արցախ անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով է արգելվել:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան