Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի նկատվի, մինչդեռ մարզերում օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևան քաղաքում օգոստոսի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-6-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Ամսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկները կլինի +36-ից +38 աստիճան, երեկոները՝ +32-ից +34 աստիճան, իսկ գիշերները +22-ից +24։ Միայն օգոստոսի 5-ին և 6-ին կնկատվի օդի ջերմաստիճանի որոշակի նվազում։ Ամսի 5-ին ցերեկը կլինի +32-ից +34 աստիճան, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան, գիշերը՝ +22-ից +24 աստիճան։ Օգոստոսի 6-ը կլինի համեմատաբար զով օր։ Այս օրը օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29-ից +31 աստիճան, երեկոյան՝ +27-ից +29, իսկ գիշերը՝ +21-ից +23 աստիճան։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 1-ին կեսօրից հետո, 2-4-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին կնվազի 6-8 աստիճանով:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը զգուշացնում է նաև , որ առաջիկա օրերին, չնայած կնկատվի օդի ջերմաստիճանի որոշակի նվազում, այնուամենայնիվ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։




Լրահոս