Armenian text to speach

Կասեցվել է հանրային սննդի երկու օբյեկտի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն:

Պարզվել է, որ այս կազամակերպություններում խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Այսպես՝ Մասիս քաղաքում գտնվող սննդի օբյեկտում չեն ապահովվել խաչաձև աղտոտումից պաշտպանության կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, չի եղել հանդերձարան աշխատակիցների համար, իսկ անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Երևանում գործող կազմակերպությունում արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, պատերը և առաստաղն ունեն վերանորոգման կարիք:

Հանրային սննդի նշված օբյեկտների գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումները վերացնելու ժամկետներ:




Լրահոս