Հայաստանում օգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 1434 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 426799-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6487 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3161172 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1666 պացիենտ, ավելացել է 522-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 414809 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 908 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 մարդ. մահացածների թիվը 8635 է: