ՖՈՏՈ. Նա մարդ է, ով չի ունեցել մանկություն.Դավիթ Աֆրիկյանը՝ «Սերը թակարդում» սերիալի և գլխավոր հերոսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից  հեռուստաէկրաններին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝ «Սերը թակարդում»: Հեռուսատասերիալի գլխավոր դերակատար Դավիթ Աֆրիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում բնութագրել է իր կերտած կերպարը:

Դավիթ Աֆրիկյանի խոսքով՝ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է սցենարիստ Անուշ Պետրոսյանի կողմից եւ համաձայնել է սիրով ընդունել, քանի որ արդեն իսկ փորձ ուներ Անուշի եւ դերասանական թիմի հետ աշխատելու.«Առաջին անգամը չէ, որ համագործակցում  եմ Վարշամ Սաֆրազյանի եւ Անուշ Պետրոսյանի հետ, շատ լավ թիմ  ենք, ջերմ ընտանեկան միջավայր է տիրում նկարահանման հրապարակում, ինչը ես շատ եմ կարեւորում եւ դա էր հենց հիմնական պատճառը, որ ընդունեցի առաջարկը»:

Անդրադառնալով  կերպարին՝ Դավիթն ընդգծում է, որ ամբողջպես չի կարող բացահայտել կերպարը, միայն կարող է ասել որ, նա կյանքի տարբեր փուլերում եւ դժվարություններում կոփված անհատականություն է:

«Չեմ ուզում կերպարս շատ բացահայտեմ հանդիստեսի եւ ընթերցողների համար: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ  նա  մարդ է, ով չի ունեցել մանկություն, եւ ոչ թե որ այդպես է ստացվել, այլ ինչ-որ մարդիկ են պարզապես այդպես ցանկացել, որ նա չունենա մանկություն, եւ զրկել են նրան ամեն ինչից, սկսած ընտանիքից, ընտանեկան ջերմությունից, որ յուրքանչյուր երեխա կարող է ունենալ: Իմ կերպարի հերոսը լինելով շատ ուժեղ անձնավորություն, կարողացել է ինքնուրույն թեկուզ չունենալով ոչինչ ստեղծել կյանքում ինչ-որ բան»,-նշեց դերասանը:

Առհասարակ սերիալում մի երեւույթ կա. Այդպես էլ ամբղջությամբ չես կարողանում բացահայտել կերպարիդ խորությունը:

«Կերպարիդ հետ ծանոթանալը մի քիչ ժամանակ է պահանջում, որը պետք է տեղի ունենա: Ինչպես է կավագործը ձեռքերով փուլ առ փուլ պատրաստում եւ ինչ-որ առարկայի վերածում, այնպես էլ կերպարի ձեւավորումն է: Դերասանի մասնագիտությունը հենց դա է, որ կամաց-կամաց հղկում ես  կերպարդ»,-մեզ հետ զրույցում հավելեց Դավիթ Աֆրիկյանը:

Նշենք, որ հեռուստասերիալում խաղում են Արմեն Մարությանը, Թեհմինե Խաչատրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Խաչատրյանը, Ավո Ադամյանը, Դավիթ Աֆրիկյանը, Մարինկա Խաչատրյանը, Ալինա Ավետիսյանը, Մարզպետ Խաչատրյանը եւ այլ սիրված ու ճանաչված դերասաններ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս