ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները», – ասված է հաղորդագրությունում։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։