ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանյան գազաբալոնների կայաններից մեկում արված այս լուսանկարը հումորային ու զվարճալի է: Ստացվում է, որ վարպետն առաջարկում է հատուկ ծառայություններ հատուկ գներով:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է, թե մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ինչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:

Նաիրա Վարդանյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը, բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց ստեղծման ժամանակից կամ պատկանելությունից:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարո՞ղ եք ասել, թե բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր  տիպի  հաստատություն ընդունվելու համար ում պետք է դիմի քաղաքացին:

Ինեսա Պետրոսյան (64 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ տարածքային մարմին), որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության եւ սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝

1) պետական բյուջեի միջոցներից,

2) համայնքի բյուջեի միջոցներից,

3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից,

4) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:

 




Լրահոս