Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը, ով հանրության առավել հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերալից: Այս տարվա մայիսի 21-ին լույս աշխարհ է եկել երիտասարդ դերասանուհու առաջնեկը: Զույգը երեխային անվանել է Դանիելլա:
ArmLur.am-ի հետ զրույցում Տիրուկը պատմում է, որ երեխայի ծնունդից մեկ ամիս անց արդեն գնացել է թատրոն:
«Շատ դժվար էր իրենից բաժանվելը, բայց առաջին ամսից հետո գնացի թատրոն, ներկայացում խաղալու, սակայն թատրոնը օգոստոս ամսին փակվում է, այդ իսկ պատճառով հիմա գտնվում եմ արձակուրդում: Հիմա օրս նվիրված է իմ փոքրիկ երկու ամսական եւ 11 օրական Դանիելլային: Իրականում կդժվարանամ ասել, թե ինչպես եմ օրս սկսում, քանի որ հիմա ամառ է, իսկ ամռանը անկանխատեսելի է, ամեն օրը տարբեր է մյուսից, դրա համար չեմ կարող ստույգ ասել, միայն ավարտելը կարող եմ ասել հստակ, որ ավարվում է Դանիելլային քնացնելով»-ժպիտով նշում է դերասանուհին:
Հարցին, թե ի՞նչ դժվարություններ է հաղթահարել, հատկապես երեխայի ծնունդից հետո, Տիրուկն ընդգծում է, որ ամենեւին դժվարություններ չի ունեցել, եւ երախայի խնամքի հարցում նրա առաջին օգնականն իր ամուսինն է:
«Այսպիսի հրաշք ունենալու դեպքում, ինչպես կարելի է դժվարության մասին մտածել: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ նրա նման լույս իմ կյանքում: Իսկ երեխայի հետ կապված ամեն բան ես եւ ամուսինս միասին ենք անում, սկսած լողացնելուց վերջացրած առավոտյան այգում զբոսանքից»,-հավելեց դերասանուհին:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին լույս աշխարհ է եկել երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանի դուստրը՝ Դանիելլան, իսկ դերասանուհին լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում իր դերակատարմամբ:
Իսկ, ահա հունիսի 30-ին զույգը մկրտել է դստերը դեռեւս 40-օրականում եւ այդ առիթով դերասանուհին հրապարակել է դստեր առաջին լուսանկարներն ու ընտանեկան ֆոտոշարք:
Լիդա Եղիազարյան