![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/297770921_421991126631945_8855315578465890108_n.jpg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և կատարել 27.07.2022 թվականի արտադրած 0.5% յուղայնությամբ թանի նմուշառում:
Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ նշված ապրանքատեսակը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:
«Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ի տվյալ արտադրատեսակի՝ 0.5% յուղայնությամբ թանի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Տրվել է կարգադրագիր տվյալ խմբաքանակի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին: