Նոր Արեշի ռումբի մասին զանգահարողը դատապարտվեց. ինչ է որոշել դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրել էինք, որ Արսեն Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրեն պատկանող «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսով զանգահարել է 911 ծառայություն և հայտնել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 35-րդ փողոցի 127/3-րդ շենքի հասցեում տեղադրված է ռումբ՝ այդ կերպ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին ակնհայտ սուտ հաղորդում:Արդյունքում, դատարանը
Արսեն Մեսրոպյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Արսեն Արմենի Մեսրոպյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ք.Մ




Լրահոս