N զորամասի պահպանության գոտում օգոստոսի 9-ին անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել է ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման հմտությունները։