ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ինժեներական տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։07-ին, մարվել՝ 22։35-ին։ Այրվել է մոտ 20 խմ աղբ։




Լրահոս