Նոր կարգավորումներ կգործեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին», Վարչական, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում։ Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`«դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ»։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից, այնուամենայնիվ, ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից»: Ըստ այդմ, որոշել են գործընթացում պարզություն մտցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս