
ArmLur.am-ն ահազանգ ստացավ, որ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վաղ առավոտից փակ է, քաղաքացիներին, ինչպես նաև աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել առևտրի կենտրոնի շենք: Անվտանգության աշխատակիցները նշում են, որ ներսում աշխատանքներ են տարվում, իսկ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, չեն մանրամասնում:
Սակայն, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ներսում տեխնիկական աշխատանքներ են կատարվում, որոնք կապված են օդորակիչների հետ և լրացուցիչ դժվարություններ են առաջացել, ինչն էլ ձգձգում է «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի բացումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան