ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսից մահացածների թիվը զգալի նվազել է․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայստանում այս տարվա վեց ամիսներին Covid 19-ից մահացել է 687 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կորոնավիրուսը 2185 մարդու կյանք է խլել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա վեց ամիսներին մահացել է 14 հազար 679 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 403 մարդ: Այսինքն մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է մահացածների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մահվան հիմնական պատճառների ցանկը:

Բնականաբար, մահվան հիմնական պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից մահացել է 8102 մարդ: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը օնկոլոգիական հիվանդություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները:
Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-հունիս ամիսներին մահացել է 2652 մարդ, իսկ այս տարվա 6 ամիսներին այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 2573: Ճիշտ է, այս ցուցանիշը 3 տոկոսով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը:

Բացի այս, նկատենք, որ շչնառական օրգանների հիվանդությունից մահացել է 1356 մարդ. այս ցուցանիշն աճել է 8.1 տոկոսով: Իսկ դժբախտ պատահարներից, թունավորումներից մեր հանրապետությունում այս տարվա վեց ամսիներին մահացել է 461 մարդ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս