
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի` իր հոր առևանգման գործի շրջանակներում։
Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Մանուկյանի խոսքերը, ով կասկածանքները համարել է շինծու։ «Սա հերթական քաղաքական շոուն է, կասկածանքը շինծու է. այն, ինչ ինձ վերագրվում է, բոլորովին կապ չունի ինձ հետ»,֊ նշել է Սուրեն Մանուկյանը։
Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը հավելեց, որ ձերբակալումը և կալանավորումը, եթե նաև տանեն կալանքի, պարտադիր բողոքարկվելու է դատարանում։
Ք․Մ․