ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առեւանգման գործը մտավ դատարան․ ով է դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առեւանգման գործով եւ այն աւղարկել է դատարան: Այն քննելու է դատավոր Սամվել Մարդանյանը։

Հիշեցնենք, որ այս դեպքով կոմիտեն մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգանավոր Սուրեն Մանուկյանին այն բանի համար, որ նա Արմեն Քամալյանի, Մուրադ Մուրադյանի, Թաթուլ Պողոսյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին ժամը 07-ի սահմաններում առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել Նշված ժամանակահատավածում 2022 թվականի հուլիսի 29-ին Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Արմեն Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սուրեն Մանուկյանի, Մուրադ Մուրադյանի, Թաթուլ Պողոսյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին ժամը 7-ի սահմաններում առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել Նշված ժամանակահատավածում 2022 թվականի հուլիսի 29-ին Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Քամալյանի, Մուրադ Մուրադյանի, Սուրեն Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին ժամը 7-ի սահմաններում առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել Նշված ժամանակահատավածում 2022 թվականի հուլիսի 29-ին Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Մուրադ Մուրադյանին համար, որ նա Արմեն Քամալյանի, Սուրեն Մանուկյանի , Թաթուլ Պողոսյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին ժամը 7-ի սահմաններում առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել Նշված ժամանակահատավածում 2022 թվականի հուլիսի 29-ին Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:




Լրահոս