Հրապարակվել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

France Football ամսագիրը հրապարակել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը։

Թեկնածուների ցուցակում ընդգրկվել են՝

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Անգլիա, «Լիվերպուլ»)

Կարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ» Մադրիդ)

Ժոաո Կանսելոն (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)

Կազեմիրոն (Բրազիլիա, «Ռեալ» Մադրիդ)

Տիբո Կուրտուան (Բելգիա, «Ռեալ» Մադրիդ)

Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)

Կևին դե Բրույնեն (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)

Լուիս Դիասը (Կոլումբիա, «Պորտու»/«Լիվերպուլ»)

Ֆաբինյոն (Բրազիլիա, «Լիվերպուլ»)

Ֆիլ Ֆոդենը (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»)

Էրլինգ Հոլանդը (Նորվեգիա, «Բորուսիա» Դորտմունդ/«Մանչեսթեր Սիթի»)

Սեբաստիան Ալերը (Կոտ դ’Իվուար, «Այաքս»/«Բորուսիա» Դորտմունդ)

Հարի Քեյնը (Անգլիա, «Տոտենհեմ»)

Ջոշուա Կիմիխը (Գերմանիա, «Բավարիա»)

Ռաֆայել Լեաուն (Պորտուգալիա, «Միլան»)

Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, «Բավարիա»/«Բարսելոնա»)

Մայք Մեյնյան (Ֆրանսիա, «Միլան»)

Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ»/«Բավարիա»)

Կիլիան Մբապեն (Ֆրանսիա, ՊՍԺ)

Լուկա Մոդրիչը (Խորվաթիա, «Ռեալ» Մադրիդ)

Քրիստոֆեր Նկունկուն (Ֆրանսիա, «Լայպցիգ»)

Դարվին Նունյեսը (Ուրուգվայ, «Բենֆիկա»/«Լիվերպուլ»)

Անտոնի Ռյուդիգերը (Գերմանիա, «Չելսի»/«Ռեալ» Մադրիդ)

Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ»)

Բերնարդո Սիլվան (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)

Սոն Հին-Մինը (Հրվ․Կորեա, «Տոտենհեմ»)

Վիրջիլ վան Դեյկը (Հոլանդիա, «Լիվերպուլ»)

Վինիսիուսը (Բրազիլիա, «Ռեալ» Մադրիդ)

Դուշան Վլահովիչը (Սերբիա, «Ֆիորենտինա»/«Յուվենտուս»):

2005 թվականից ի վեր առաջին անգամ Լիոնել Մեսսին, ով յոթ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի», չի հայտնվել մրցանակի կարճ ցուցակում։ Միաժամանակ արգենտինացին նախորդ տարի արժանացել էր մրցանակի։

«Ոսկե գնդակը» հիմնադրվել է France Football շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գաբրիել Հանոտի կողմից։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1956 թվականին։




Լրահոս