Հրապարակ. Բեզոյանը “”Բարգավաճ”” չի մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի հարցին ի
պատասխան՝ Լինսի հիմնադրամի ճանապարհաշինարարական ծրագրի ղեկավար Էդվարդ Բեզոյանը
կտրականապես հերքել է այն լուրերը, թե ինքը մտել է “”Բարգավաճ Հայաստան””
կուսակցություն։ “”Ոչ մի այլ գործով չեմ զբաղվել ողջ գիտակցական կյանքս ու չեմ
զբաղվելու, ոչ մեկին չեմ հարում, առանձին մարդ եմ։ Նման որևէ խոսակցություն չի
եղել, ոչ ոք ինձ չի դիմել և չի առաջարկել, ոչ էլ ես պատրաստվում եմ ինչ–որ տեղ
մտնել։ Ես զբաղվում են դասախոսական աշխատանքով ու իմ գործունեությամբ””, նշել է
Բեզոյանը։ Թերթը հիշեցնում է, որ այս տարվա հունիսի 1–ին ավազակային հարձակում էր
տեղի ունեցել նրա տան վրա, տարել էին 180–200 հազ. ԱՄՆ դոլարի ոսկյա և արծաթյա
զարդեր և մոտ 60 հազար դոլար։ Գողոնը վերադարձնելու մասին հարցին Բեզոյանը
հայտարարել է. “”Դիմեք ոստիկանություն, էդ հարցերն ինձ էդքան բան չի անում””։




Լրահոս