Քաղաքացիները փնտրում են իրենց հարազատներին, հրդեհաշիջման աշխատանքները չեն ավարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ-ը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ տուժածներ կան։

Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել տարածքում, ովքեր փնտրում են իրենց հարազատներին: Փրկրարաների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ քաղաքացիները:

Հավելենք, որ ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Կա 1 զոհ:




Լրահոս