Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք. հրահանգ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս պահին հայտնի է 18 անհետ կորածի մասին: Երեկվանից դեպքի վայրում ուղիղ եթերի ֆորմատով աշխատել են լրագրողները, հանրությանը ներկայացրել կատարվող իրադարձությունները, ներս մտել առևտրի կենտրոնի տարածք:

Սակայն քիչ առաջ ArmLur.am-ը բախվեց մի իրավիճակի, երբ այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանները թույլ չտվեցին մեր նկարահանող խմբին ներս մտնել տարածք՝ ասելով, թե այդպիսի հրահանգ է առկա եւ այժմ արդեն լրագրողները կարող են աշխատել միայն հեռվից: Թե որն է պատճառը, հայտնի չէ:

Ստացվում է՝ կամավորները կարող են մտնել, իսկ այդ կադրերը ֆիքսող լրագրողները՝ ոչ:




Լրահոս