Արմեն Ղուլարյանը պետական պաշտոն զբաղեցնում է դեռեւս 1976 թվականից: Այժմ նա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն է:
ArmLur.am-ը ուսումնասիրեց նրա ներկայացրած տարեկան հայտարարագրերը: Նշենք, որ Ղուլարյանը 2011 թվականին զբաղեցել է Տավուշի մարզպետի պաշտոնը:
Այսպես, Ղուլարյանի դրամական միջոցները 2011 թվականին կազմել են 12 մլն դրամ, 45 հազար դոլար: Այդ տարի նա 20 հազար դոլար է նվեր ստացել: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը տարեկան կազմել է 2 մլն 288 հազար դրամ: Ղուլարյանի դրամական միջոցները 2012 թվականին կազմել են 40 հազար դոլար, 12 մլն դրամ, 2013-ին՝ 12.5 մլն դրամ եւ 45 000 դոլար, 2014-ին՝ 44 հազար դոլար, 12 մլն դրամ, 2015-ին՝ 48 հազար դոլասր, 12 մլն դրամ, 2016-ին՝ 12 մլն դրամ, 50 հազար դոլար, 2017-ին՝ 12 մլն 800 հազար դրամ եւ 54 000 դոլար, 2018-ին՝ 13 մլն 200 հազար դրամ եւ 54 500 դոլար:
Նա 2018-ին ստացել ամսական 417 հազար դրամ աշխատավարձ եւ կենսաթոշակ: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ղուլարյանն Իջեւանում ունի մեկ առանձնատուն, որը ժառանգություն է ստացել 2013-ին: 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց: Բանկային հաշվին առկա գումարը կազմել է 606 հազար դրամ գումար, իսկ կանխիկ գումար Ղուլարյանն ունեցել է 4.6 մլն դրամի եւ 45 հազար 800 դոլարի չափով:
Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 848 հազար դրամ: Ստացել է ամսական 52 հազար դրամի չափով կենսաթոշակ:
Պաշտոնյայի բանկային հաշվին 2020 թվականին առկա մնացորդը կազմել է ավելի քան 2 մլն դրամ, կանխիկ գումարը՝ 4 մլն 600 հազար դրամ, 24 հազար 500 դոլար: Ամսական ստացել է 802 հազար դրամ աշխատավարձ եւ 64 հազար դրամ կենսաթոշակ: Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ շրջանում Ղուլարյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:
Նախորդ տարի բանկային հաշվին Ղուլարյանն ունեցել է ավելի քան 3 մլն դրամ, կանխիկ գումարը՝4 մլն 900 հազար դրամ, 25000 դոլար: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ամսական աշխատավարձը նախորդ տարի կազմել է 1 մլն 27 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ 59 հազար դրամ:
Ղուլարյանի կինը՝ Սիլվա Մկրտումյանը, տարիներ առաջ մեկ ընկերությունից 1 մլն 200 հազար դրամի չափով շահաբաժին է ստացել:
Սիլվա Մկրտումյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Իջեւանում ունի հասարակական նշանակության մեկ շինություն: Բացի այս, Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան: Պաշտոնյայի կինն ունի 2007 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2007-ին: Նախորդ տարեվերջին նա ունեցել է 800 հազար դրամի եւ 900 եվրոյի չափով կանխիկ գումար: Ծախսերի հայտարարագիր ամուսինները չեն ներկայացրել:
Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, բայց բանակում չի ծառայել, համենայնդեպս, իր կենսագրության մեջ նշված չէ այդ մասին: Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. ղեկավարել է Տավուշի մարզը 1999 թվականից մինչեւ 2014 թվականը՝ ամբողջ 15 տարի:
Այս ժամանակահատվածում տավուշցիները դժգոհ են եղել նրա աշխատանքից: Նրանից հատկապես դժգոհել են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջին էլ չի եղել», թե ինչ է կատարվել իր մարզում: Ավելին՝ տեղացիների պատմելով՝ նա շատ գյուղերի ճանապարհն էլ չի իմացել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ