«Բոլորը պատասխան են տալու». հայտնիները` «Սուրմալու» -ի ողբերգության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի ողբերգական պայթյունը ցնցեց ողջ հայ ժողովրդին: Այս ամենից անմասն չեն մնացել և իրենց վշտով են կիսվել նաև հայկական շուոբիզնեսի ներկայացուցիչները և հրապարակումներով հանդես եկել:

Երգչուհի Անահիտ Շահբազյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում «Սուրմալու» մեծածախ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ արված կադրեր է հրապարակել, որոնց կից գրել է․

«Վախեցեք անտարբեր ու անսիրտ հայից,

Վախեցեք անկիրթ ու գոռոզ հայից,

Վախեցեք մեր երկրի սեռափոխվածներից,

Վախեցեք անհավատ ու անաստված հայից,

Որովետև այս մարդիկ անձապաշտ են ու եսասեր։

Հայրենիք բառի իմաստը նրանց ուղեղում միայն պաթոս է ու ֆեյսբուքյան էջի լավ գրառում։

Աշխարհի վրա չկա մի չար մարդ, ով չի պատժվել, բոլորը պատասխան են տալու Տիրոջը»։

Երգիչ, դերասան Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով երկրպագուներին տեղեկացրել է, որ այսօր նախատեսված իր համերգը չեղարկում է։

«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», – նշել է Արամը։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը գրել է․«Անարդար է ամեն բան․․․ , սարսափելի․․․, ցավը բոլորինս է․․․»։
Ողբերգական դեպքին անդրադարձել է նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը․ «Ունենք 16 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին․․․ Խորին ցավակցություններն հարազատներին։ Բառ չեմ գտնում ասելու էս կրկնվող մղձավանջի մեջ։ Դաժան, շատ դաժան իրականություն»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս