Առաջիկայում մաքսային հսկողության գոտիներ կսահմանվեն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին որոշման նախագիծն արդեն դրել է հանրային քննարկման: Թեեւ նախագիծը նոր է հայտնվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում, բայց հասցրել է հավաքել 4 «Դեմ» ձայն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի, Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում կսահմանվի մաքսային հսկողության գոտի։
Անցման կետերը կգործեն համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
Ս.Հ.