Երկու օրվա մեջ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ 60-ից ավել կրակոց է եղել․ ի՞նչ իրավիճակ է այնտեղ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխ գյուղում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Մենք տեղեկացանք, որ կատարվել է ավելի քան 60 կրակոց:

ArmLur.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հաստատեց տեղեկությունը՝ շեշտելով, որ կրակոցները ոչ թե գյուղի ուղղությամբ են, այլ հենց կառուցվող գործարանի, ինչի հետևանքով այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են.

«Այս պահին կոնկրետ կրակոցներ չկան, բայց հենց աշխատանքները վերսկսում են, նորից սկսում են կրակել։ Տուժածներ չկան, բայց այս պահին գործարանի կառուցման աշխատանքները դադարեցված են»,-ասաց Թևոնյանը։

Քրիստինա Մուշեղյան

 




Լրահոս