
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը։
«Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանի» պահպանությունն իրականացնելու անհրաժեշտությունը ճանաչվում է վերացված՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ:
Նշենք, որ Ռիմա Դեմիրճյանը կյանքին հրաժեշտ է տվել նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին: