ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետը մասնակցել է Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշենք, որ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը կայացել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հիշեցնենք, որ Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 21-ին: Այս հոկտեմբերին լրացել էր նրա 88 ամյակը: Տիկնոջ առողջական վիճակը դեկտեմբերի 16-ին վատացել էր, եւ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:




Լրահոս