Սաակաշվիլին առաջարկում է վարչապետի պաշտոնին թմրամոլի տեսնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ահազանգում են Վրաստանի կառավարությունում նոր կադրային փոփոխությունների մասին եւ նշում, որ Սաակաշվիլին որոշել է վարչապետ նշանակել թմրամոլ Դավիդ Կեզերաշվիլիին։”Արտասահմանում խայտառակված Սաակաշվիլին փորձում է կրկին ստանալ Ամերիկայում ազդեցիկ հրեական լոբբի, ինչպես նաեւ Իսրայելի կառավարության աջակցությունը եւ այդ նպատակով որոշել է երկրի վարչապետ նշանակել տանուլ տված պատերազմի գլխավոր հրամանատար, զենքի մաքսանենգությամբ զբաղվող, Բադրի Պատարկացիշվիլիի սպանության մասնակից հայտնի թմրամոլ Դավիդ Կեզերաշվիլին, որն Իսրայելի քաղաքացի է հանդիսանում եւ որի իսրայելյան բանկային հաշիվներում միլիոններ կան”,– հայտարարել է կուսակցության քարտուղար  Գեորգի Գուգավան։
Կեզերաշվիլին 2006–2008-ին Վրաստանի պաշտպանության նախարարն է եղել, պաշտոնից հեռացվել է 2008-ին ռուս–վրացական պատերազմից հետո։




Լրահոս