Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, թե ինչպես կարելի է անկանխիկ տարբերակով վճարել բժշկական ծառայությունների դիմաց։

ՊՈՍ տերմինալի միջոցով

-քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,

-անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով

-բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:

Բջջային հավելվածի միջոցով

-բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում,

-QR կոդի սքանավորման միջոցով,

-Էլ. դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով

-բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:




Լրահոս