
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն իրականացնելու հնարավորության մասին:
«Ես սիրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Նրան հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է թվում, բայց մինչև այժմ մենք այդ տրանսֆերի համար կապ չենք հաստատել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: