Հրդեհ Արագյուղ գյուղում․ այրվել է 20 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին` ժամը 21։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագյուղ գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 21:43-ին: Այրվել է 20 հա խոտածածկույթ:




Լրահոս