ՄԱԿ-ը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱԿ-ը մասնակցելու էառաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռևս պարզ չէ՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը.”Մենք պարտականություններ ունենք մեր երկրի առջև, եւ կապ չունի, թե ով կիրականացնի այդ պարտականությունները, բայց եթե տեսնենք դեմ գործող համակարգերին, կկոշտացնենք մեր դիրքորոշումները: Համոզված եմ՝ մեր երկրում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց խմբակային շահերը վեր կդասեն պետական շահերից,-ասաց նա,- առջեւում ձմեռ է, ինչն էլ ստիպում է քաղաքական ուժերին օգտագործել աշնան 1, 1.5 ամիսները՝ ընտրողների հետ հանդիպման համարե,-նկատեց ՄԱԿ նախագահը: Ամփոփելով՝ նա տեսակետ հայտնեց, որ հայաստանյան քաղաքական դաշտում արտակարգ ոչ մի բան տեղի չի ունենում, այլ ընդամենը իշխանական համակարգի հերթական ձևավորման ցիկլն է ընթանում:




Լրահոս