ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարուժան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999-2021 թվականների ընթացքում, զբաղեցնելով Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում՝ համայնքապետարանում, մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անցել Է պաշտոնեական լիազորությունները, այն Է՝դիտավորաթյամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին։
Այսպես.
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանը նպատակ ունենալով ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի՝ թիվ 265-Ն որոշման Հավելվածի համաձայն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային Հ-10, /Հ-8/ /Ոսկետափ) /–Վեդի–Լանջառ–/Մ–2/ ճանապարհի հատված կազմող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 71/1, 71/2, 71/3 և 71/4 հասցեներում գտնվող, համապատասխանաբար 18քմ և 20 քմ, 20քմ և 20 քմ չափերով հողամասերը կառուցապատման իրավունքով ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ Վազգեն Նազարյանին առևտրի սրահ կառուցելու համար տրամադրելու, անտեսել Է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 920-Ն որոշման Հավելված 1-ի 24–րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջն առ այն, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի գործառնական նշանակության փոփոխությունները համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվում են Լիազոր մարմնի /Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե/ հետ, ինչպես նաև 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշման 8-րդ կետով նախատեսված պահանջներն առ այն, որ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին և դրանց հարող տարածքներուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները,ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործառույթները համայնքի ղեկավարի կողմից իրականացփսմ են՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ։ Այդ նպատակով Վարուժան Բարսեղյանը, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցնելու, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 514, 2019 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 615, 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 110 որոշումներով, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 71/1, 71/2, 71/3 և 71/4 հասցեներում գտնվող,համապատասխանաբար 18քմ և 20 քմ, 20քմ և 20 քմ չափերով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի։
Բացի այդ, կրկին առանց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցնելու, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, Վարուժան Բարսեղյանը ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 71/1, 71/2, 71/3 և 71/4 հասցեներում առևտրի սրահ կառուցելու համար 2019 թվականի հուլիսի 29-ին 2020 թվականի նոյեմբերի 13-ին Վազգեն Նազարյանին տրամադրել է թիվ 31 և թիվ 58 ճարտարապետահատակագծային առաջադրանքները, իսկ 2020 թվականի հունվարի 21-ին, 2020 թվականի դեկտեմբերի 23-ին Վազգեն Նազարյանին տրամադրել է թիվ 2, թիվ 678 շինարարության թույտվությունները։Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի կողմից վերը նկարագրված՝ իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարման արդյունքում անձանց իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ անձինք զրկվել են բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու, հանրության շահերին ծառայեցնելու, հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման, բնական և տեխնածին երևույթներից պաշտպանության, աղետների և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման
հնարավորությունից։
Ք.Մ