![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/1-2022-08-22T193329.338.jpg)
Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։