Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչ այս լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, որը երեք տուրում էլ հաղթել է:

Նման արդյունք են գրանցել ևս 4 երկրի ներկայացուցիչներ: Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավոր ունի և միայն կես միավորով է զիջում առաջատարներին:

Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:




Լրահոս