«Փեթակ»-ի ճանապարհը միակողմանի կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» առևտրի կենտրոնը, հնարավոր է, այսօր բացվի: ArmLur.am-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցեցին, որ «Փեթակ»-ի կողմից ճանապարհը կբացվի: Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի կողմից ճանապարհը դեռ փակ կմնա, քանի որ այնտեղ որոնողական աշխատանքներ են իրականացվում, նաև՝ քննչական գործողություններ:

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Քննչական կոմիտեն, Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը քննարկում են ունեցել և որոշել են «Փեթակի» կողմից ճանապարհը բացել և երթևեկությունն այդ հատվածում վերականգնել: Այս պահին «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ սպասում են, որպեսզի ճանապարհը բացվի և մտնեն իրենց տաղավարներ:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ էր Քրիստափորի փողոցի մի հատվածը։

Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։

Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»:

Հավելենք, որ երեկ «Փեթակի» տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք պահանջում էին բացել առևտրի կենտրոնը, քանի որ վնասներ են կրում:
Սյունէ Համբարձումյան




Լրահոս