ՖՈՏՈ․ Ով է վարչապետի հրաժարականը պահանջող Էդգար Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հանրահավաք էր նախաձեռնել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իսկ ով է Էդգար Ղազարյանը և ինչ ճանապարհ է անցել

1998-1999 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ։

1999-2000 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ։

2000—2001 թթ. Եվրամիության Tacis-ի «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագիր, կառուցվածքային;բարեփոխումների փորձագետ։

2001-2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ։

2002-2003 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն։

2003-2007 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական։

2008-2011 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն։

2011-2012 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան։

2012 թ. հունիսի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ[1]։

2014 թ. հոկտեմբերի 23-ին Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[։

2014 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

2018 թ․ նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետ կանչվել Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

2019 թ․ հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։




Լրահոս